Եկատերինբուրգում բնակվող հայն արժանացել է հեղինակավոր «ՏԷՖԻ» մրցանակին
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայացել է «ՏԷՖԻ-Տարածաշրջան-2017» համառուսական հեռուստատեսային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:
Ինչպես նշում է ekaterinburg.bezformata.ru կայքը, «Հրապարակախոսական ծրագիր» անվանակարգում հաղթել է հայ լրագրող, պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանի՝ Եկատերինբուրգի «Չորրորդ ալիք»-ով հեռարձակվող «Լրագրողական հետաքննությունների բյուրո» հաղորդումը:
Հայտնի է, որ Ռոբերտ Կարապետյանը ծնվել է 1982թ.՝ Եկատերինբուրգում: Նա ավարտել է Ուրալի դաշնային համալսարանի լրագրողական ֆակուլտետը: Նրա հեղինակային հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվում 2006թ. սկսած:










