Տարանտինոն և Ջեյ Ջեյ Աբրամսը կնկարահանեն «Աստղային ճանապարհի» սիքվելը. Hollywood Reporter

12:07 • 05.12.17

Ամերիկացի ռեժիսորներ Քվենտին Տարանտինոն և Ջեյ Ջեյ Աբրամսը լիամետրաժ ֆիլմ կնկարահանեն «Աստղային ճանապարհ» սերիալի մոտիվներով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսորները կմիավորվեն՝ Paramount Pictures ստուդիայի ֆիլմի վրա աշխատելու համար, ընդ որում՝ Տարանտինոն հանդես կգա որպես ռեժիսոր:

Նշվում է, որ ստուդիան դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Հայտնի է, որ 2009 թվականին Աբրամսը նկարահանել է «Աստղային ճանապարհ» ֆիլմը՝ վերադարձնելով հանդիսատեսի հետաքրքրությունն օրիգինալ սերիալի հանդեպ: Դրանից բացի, 2013 թվականին նա նկարահանել է ֆրանշիզի ամենադիտված ֆիլմը՝ «Աստղային ճանապարհ. վրիժառություն»-ը:

Տարանտինոն և Ջեյ Ջեյ Աբրամսը կնկարահանեն «Աստղային ճանապարհի» սիքվելը. Hollywood Reporter