Սերժ Թանկյանը ցանկանում է հայկական սուրճի բրենդ ստեղծել
Ամերիկյան System Of A Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել ռուսական Эксперт ամսագրին՝ խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին:
Թանկյանի խոսքով՝ ներկայում իր համար կարևորագույն բանն ընտանիքն ու որդին են, փոխանցում է rusarminfo.ru-ն։
«Բայց եթե խոսում ենք ստեղծագործական ոլորտի մասին, ապա դա այն է, ինչով ես հիմա զբաղված եմ: Ես կշարունակեմ երաժշտություն գրել: Բացի այդ, ունեմ մի շարք գաղափարներ՝ այդ թվում նաև հայկական սուրճի բրենդի ստեղծումը, քանի որ դա ինձ իսկապես դուր է գալիս: Կան մի շարք զբաղմունքներ, որոնցով ես խիստ հետաքրքրված եմ: Տեսնենք, թե այդ ամենն ինձ ուր կհասցնի»,-ասել է Թանկյանը:










