Քիտ Հարինգթոնը գլխավորել է GQ ամսագրի վարկածով ամենաանճաշակ հագնվող անձանց ցանկը (լուսանկարներ)
Բրիտանացի դերասան Քիտ Հարինգթոնին, որն առավելապես հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից Ջոն Սնոուի դերով, անվանել են 2017 թվականի ոճի ամենավատ զգացողությունն ունեցող հայտնին։ Ինչպես հայտնում է NME-ն, նա գլխավորել է GQ ամսագրի վարկածով ամենաանճաշակ հագնվող անձանց ցանկը։
Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է բրիտանացի գրող, դերասան, 60-ամյա Փոլ Մերթոնը։ Երրորդ հորիզոնականում է հայտնվել Shmee150 կեղծանվամբ տեսաբլոգերը։
Ցանկում հայտնվել են նաև The Smiths խմբի նախկին առաջատար Սթիվեն Մորիսին, շվեդ տեսաբլոգեր PewDiePie-ն (Ֆելիքս Չելբերգ), գործարար Իլոն Մասկն ու դիջեյ Marshmello-ն (Քրիս Կոմստոկ)։
Եռյակը՝



Իսկ ոճի ամենալավ զգացումն ունեցող աստղ է դարձել դերասան Մեթ Սմիթը։
Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ն (Ռաքիմ Մայերս), իսկ երրորդ տեղում՝ դերասան Ջեֆ Գոլդբլյումը։ Ցանկում են հայտնվել նաև երգիչ Հարի Սթայլզը, դերասան Էնդրյու Գարֆիլդը, ռեփեր Սկեպտան, դերասաններ Ռիզ Ահմեդն ու Ռայան Ռեյնոլդսը։













