Կայծակների անհավանական գեղեցկությունը՝ ամերիկացի ռեժիսորի տեսահոլովակում (տեսանյութ)

22:35 • 06.12.17

Այս ամառ ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Դաստին Ֆարելն ավելի քան 30 օր է անցկացրել՝ նկարահանելով կայծակների անհավանական գեղեցկությունը:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ Ֆարելը ճանապարհորդել է ԱՄՆ-ում և լուսանկարել, այնուհետև ստեղծել «Անցողիկ» վերնագրով տեսահոլովակը:

«Սա իմ կարիերայի ամենաբարդ նախագծերից մեկն է: Որոշ պահերի վատ եմ զգացել հոգեպես կամ ֆիզիկապես: Փոթորիկների հետևից ընկնելը հոգնեցուցիչ է նույնիսկ լավ ֆոտոխցիկով», - ասել է լուսանկարիչը:

«Առնվազն տաս օր կար, երբ տուն էի վերադառնում առանց որևէ արդյունքի՝ տաս ժամ աշխատելուց և մոտ 800 կիլոմետր անցնելուց հետո: Սակայն կային նաև օրեր, երբ ուրախության ժպիտը չէր անհետանում իմ դեմքից», - հավելել է նա:

Աղբյուրը մանրամասնում է, որ կայծակների մեծամասնությունը նկարահանվել է Ֆարելի հայրենիքում՝ Արիզոնայում, և նախագծի ընթացքում լուսանկարիչն ականատես է եղել տարբեր ձևեր, չափեր, գույներ և արագություն ունեցող կայծակների:

Կայծակների անհավանական գեղեցկությունը՝ ամերիկացի ռեժիսորի տեսահոլովակում (տեսանյութ)