Կանադացի ռեժիսորը հավաքել է 2017-ի ամենադիտված տեսանյութերը՝ ներկայացնելով դրանք 8 րոպեում (տեսանյութ)

14:47 • 06.12.17

Կանադացի ռեժիսոր Լյուկ Բերժերոնը մոնտաժել և YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում միավորել է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում համացանցում ամենաշատ դիտված 314 տեսահոլովակների դրվագները:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ութ րոպե տևողությամբ տեսանյութում տեղ են գտել տարբեր սյուժեներ. էքստրեմալ հնարքներ, ազդեցիկ պարեր, ամուսնության առաջարկ և այլ իրավիճակներ, որոնք գրավել են համացանցի օգտատերերի ուշադրությունը:

Բերժերոնի խոսքով՝ տեսահոլովակը պատրաստելու համար իրենից պահանջվել է 280 ժամ: Տեսանյութերը գտնելու համար նա շաբաթական 40 ժամ է ծախսել:

 

 

Կանադացի ռեժիսորը հավաքել է 2017-ի ամենադիտված տեսանյութերը՝ ներկայացնելով դրանք 8 րոպեում (տեսանյութ)