Կանադացին վաճառքի է հանել Այվազովսկու կտավը՝ չիմանալով՝ որքան գումար պահանջել դրա դիմաց

13:07 • 06.12.17

Կանադական ottawacitizen.com կայքում վաճառքի է հանվել հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող կտավներից մեկը:

«Ծովը» կոչվող կտավը ստեղծվել է 1860-ական թվականներին:

Արվեստի գործը վաճառքի է հանել Ռոբ անունով ներկայացած կանադացին, որի պնդմամբ՝ մայրն այս կտավը ձեռք է բերել 1980-ական թվականներին: Կտավին կից կա նաև Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված օրիգինալության հավաստագիրը:

«Ես չեմ կարողանում յուղանկարի վրա գտնել հեղինակի ստորագրությունը, որը, հավանաբար, մնացել է  շրջանակի տակ: Ուզում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ՝ ինչպես: Բացի այդ, չգիտեմ, թե շուկայում այն որքան կարժենա»,-հայտարարության մեջ նշել է կանադացին:


Նա նաև չի բացառել, որ արվեստի գործն աճուրդում կարող է վաճառվել 100.000 դոլարով։

Կանադացին վաճառքի է հանել Այվազովսկու կտավը՝ չիմանալով՝ որքան գումար պահանջել դրա դիմաց