Forbes-ը նշել է 2017-ի ամենից բարձր վարձատրվող երաժիշտներին  

21:57 • 06.12.17

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2017-ի ամենից շատ վարձատրվող երաժիշտների ցանկը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը, որը հայտնի է նաև Դիդդի անունով: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 130 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում երգչուհի Բեյոնսեն է՝ 105 մլն դլար եկամուտով, իսկ երրորդում՝ կանադացի ռեփեր Դրեյքը՝  94 մլն դոլարով:

Առաջատար եռյակին հաջորդում են The Weeknd-ը ($92 մլն), Coldplay բրիտանական խումբը ($88 մլն), Guns N' Roses խումբը ($84 մլն), կանադացի Ջասթին Բիբերը ($83.5 մլն), Բրյուս Սփրինգսթինը ($75 մլն), բրիտանուհի Ադելը ($69 մլն) և Metallica խումբը ($66,5 մլն):

 

Forbes-ը նշել է 2017-ի ամենից բարձր վարձատրվող երաժիշտներին