Բեյոնսեի երկրպագուները հետապնդում են երգչուհու նմանակին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի բնակչուհի Բրիտանի Ուիլյամսն այնքան նման է երգչուհի Բեյոնսեին, որ վերջինիս երկրպագուները հետապնդում են նրան՝ երբեմն նույնիսկ անհարմարություններ պատճառելով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Աղջիկը բողոքում է, որ երկրպագուները բառացիորեն հետապնդում են իրեն երեկույթների ժամանակ, փողոցում կամ հասարակական վայրերում:
«Մի անգամ մի քանի կին ինձ և ընկերոջս հետապնդեցին մինչև մեր ավտոմեքենան՝ երգելով Single Ladies երգը, իսկ երբ նստեցինք ավտոմեքենան, նրանք շրջապատեցին այն և խփեցին կրունկներով, մինչև իջեցրինք ապակիները և համաձայնեցինք լուսանկարվել նրանց հետ», - ասել է աղջիկը:
Չնայած դժվարություններին՝ Բրիտանին հպարտանում է Բեյոնսեի հետ իր նմանությամբ և կարծում, որ ինքն էլ է տաղանդավոր: Աղջիկը հույս ունի, որ մի օր կունենա երկրպագուների իր բանակը:
«Նա երգում է, պարում և գրում, ես էլ նման տաղանդներ ունեմ: Երկուսս էլ ուժեղ և անվախ կանայք ենք և վախենում ենք միայն Աստծուց», - նշել է աղջիկը:














