Ճապոնացի թոշակառուն անհավանական նկարներ է ստեղծում Excel-ի միջոցով (լուսանկարներ)

22:24 • 07.12.17

Շատերի համար Microsoft Excel ծրագիրն ասոցացվում է ձանձրալի աղյուսակների և հոգնեցուցիչ գրաֆիկների առատության հետ, սակայն ճապոնացի թոշակառուն կոտրել է այս կարծրատիպը: 77-ամյա Տացուո Խորիուչին անհավանական ճապոնական բնապատկերներ է նկարում Excel-ի միջոցով:

Big Picture-ի հաղորդմամբ՝ 15 տարի շարունակ Խորիուչին լեռնային բնապատկերների և ծաղկող սակուրաների նուրբ դետալներ է նկարում Microsoft Excel-ի էլեկտրոնային աղյուսակների միջոցով:

Խորիուչին սկսել է զբաղվել համակարգչային գրաֆիկայով, երբ անցել է թոշակի:

«Սովորաբար գրաֆիկական ծրագրային ապահովումը բավական թանկ է, իսկ Excel-ը առկա է համակարգիչների մեծամասնությունում: Այն ավելի շատ գործառույթներ ունի և ավելի հետշ է օգտագործման մեջ, քան Paint-ը», - պատմել է տղամարդը:

 

 

 

 

 

 

 

Ճապոնացի թոշակառուն անհավանական նկարներ է ստեղծում Excel-ի միջոցով (լուսանկարներ)