Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է ներկայացրել՝ նվիրված երկրաշարժից փրկված երեխաներին
Աշխարհահռչակ երիտասարդ դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար, որն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:
«Leninagone ստեղծագործությունը նվիրված է իմ հայրենի Գյումրիում 29 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկված երեխաներին: Ես այն սերնդի երեխաների ներկայացուցիչն եմ, որոնք հայտնվել են ողբերգական իրադարձության անմիջական ազդեցության կենտրոնում:
Տեսանյութում պատկերվում է իմ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսը 1995-ին, որը ներկաներից մեկը տեսագրել էր: Դա ժամանակավոր դպրոց էր, ուր աշակերտներն այցելում էին, մինչ դպրոցի իրական շենքը վերանորոգման մեջ էր գտնվում:
Երբ հայտնաբերեցի այս տեսագրությունը ծնողներիս վիդեոարխիվում, զգացի, որ այս տեսանյութը Leninagone երգի արտացոլանքն է, որը ես գրել եմ», - ֆեյսբության իր էջում գրառել է կոմպոզիտորը:










