U2 խմբի մասնակիցները ելույթ են ունեցել Բեռլինի մետրոյի U2 գծում (տեսանյութ)
Իռլանդական U2 խմբի մասնակիցները ելույթ են ունեցել Բեռլինի մետրոպոլիտենի U2 գծում: Բոնոն և Էդջը ժամանել են Բեռլին՝ երեք տարվա մեջ իրենց առաջին ալբոմը՝ Songs of Experience-ը, գովազդելու համար:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ մետրոյում երաժիշտները հատուկ գնացք են նստել, իսկ նրանց համերգ-իմպրովիզացիան կայացել է «Գերմանական օպերա» կայարանում:
Նշվում է, որ երաժիշտները կատարել են իրենց նոր երգերը և Sunday Bloody Sunday ու One հին երգերը:
Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ խմբի անդամներին ուղեկցել է մոտ 120 երկրպագու:










