Պուտինն արջ հեծնած ու զենքը ձեռքին. Մոսկվայում ՌԴ նախագահին նվիրված ուշագրավ ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)
Մոսկվայում բացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվել են ժամանակակից արվեստի ոճում ստեղծագործող 30 ամենահայտնի ռուս նկարիչների թեմատիկ աշխատանքները:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ցուցահանդեսի բացման օրը համընկել է Պուտինի՝ 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու մասին հայտարարության հետ:
Պատկերասրահում ի ցույց դրված աշխատանքներում Պուտինը ներկայացվել է սուպերհերոսի, արջ հեծնած դյուցազնի ու այլ ուշագրավ կերպարներում:




















