Ամենուր ավերված տներ և մահացած մարդկանց մնացորդներ. ԻՊ-ից ազատագրված Մոսուլի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)

14:51 • 05.02.18

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված իրաքյան Մոսուլը հայտնվել է RT-ի կազմի մեջ մտնող Ruptly տեսագործակալության պատրաստած տեսանյութում:

Ականատեսների խոսքերով՝ քաղաքում ամենուր ավերված տներ և մահացած մարդկանց մնացորդներ են:

«Այստեղ անտանելի հոտ է. փողոցներում և տներում գտնվում են մեծ քանակությամբ կանանց և երեխաների դիեր», - պատմել է գործակալության պրոդյուսերներից մեկը, որը հայտնվել է քաղաքում:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ այժմ մարմինների մնացորդները սկսել են տեղափոխել դիահերձարաններ: Արդեն հայտնաբերված է 500 մարմին, սակայն դրանց ճանաչումը բավականին բարդ կլինի:

Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը 2017-ի հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին:

Մոսուլն ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից: