ԱՄՆ-ն ՌԴ 13 քաղաքացու մեղադրանք է առաջադրել «ընտրություններին միջամտելու» գործով

23:28 • 16.02.18

ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել 13 ՌԴ քաղաքացու և 3 ռուսական ընկերության՝ «դավադրություն ԱՄՆ-ի դեմ» և «խարդախություն» հոդվածներով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:

Խոսքը Concord Management and Consulting, Concord Catering և «Ինտերնետ-հետազոտությունների գործակալությունը» կազմակերպությունների մասին է:

Ֆիզիկական անձանց թվում են «Ինտերնետ-հետազոտությունների գործակալությունում» տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնողները:

Դատախազի կարծիքով՝ գործակալության աշխատակիցները միջամտել են ԱՄՆ-ում  2014-ին անցկացված ընտրություններին, ինչպես նաև 2016-ի նախագահական ընտրություններին: