ԿԺԴՀ-ն ցանկանում է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

19:01 • 25.02.18

Հարավային Կորեան հայտնում է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտարարվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և հյուսիսկորեացի գեներալ Կիմ Յոն-չոլի հանդիպումից հետո, որը կայացել է նախքան Փհենչհանի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը:  

Արարողությանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, սակայն ամերիկացի պաշտոնյաները հանդիպում չեն անցկացրել Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ:

Ամերիկյան կողմը նշում է, որ ԿԺԴՀ-ն հրաժարվել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումից Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: