Խոշոր հրդեհ Բաքվի նարկոլոգիական կենտրոնում. մահացել է 1 մարդ (լուսանկարներ)
Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է մեկ մարդ։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ մահացածը կենտրոնի հիվանդներից էր, նրա ինքնությունը դեռևս չի ճշտվել:
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները շարունակվում են, ուժեղ քամին բարդացնում է հրշեջների աշխատանքը, որոնց դեռ չի հաջողվում մարել հրդեհը:
Փրկարարներին հաջողվել է շենքից տարհանել ավելի քան 30 մարդու: Նշվում է նաև, որ կենտրոնի մի քանի հիվանդ չի հասցրել լքել շենքի տարածքը:
















