Ավելի քան 11 միլիարդ եվրո է անհետացել բելգիական բանկերում Քադաֆիի ընտանիքին պատկանող սառեցված հաշիվներից. Le Vif

10:36 • 09.03.18

Ավելի քան 11 միլիարդ դոլար է անհետացել բելգիական Euroclear բանկի՝ 2011 թվականին սառեցված հաշիվներից, որոնք պատկանում էին ապստամբների կողմից սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի համար աշխատող լիբիական ներդրումային կառույցներին: Այդ մասին հայտնել է բելգիական Le Vif ամսագիրը:


Ամսագիրը հրապարակել է բանկային քաղվածքը, որի համաձայն 2013 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակում սառեցված չորս հաշիվներին եղել է 14,2 միլիարդ եվրոյի արժեթուղթ և 1,9 միլիարդ եվրո գումար: Լրագրողների հարցմանը Բրյուսելի դատախազության պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2017 թվականի վերջի դրությամբ այդ հաշիվներին մնացել է «5 միլիարդ եվրոյից քիչ գումար»: Այդկերպ՝ ավելի քան 11 միլիարդ եվրո է անհետացել սառեցված հաշիվներից՝ չնայած նրան, որ ըստ էության, որևէ շրջանառություն այդ հաշիվներում չէր կարող տեղի ունենալ:


Հաշիվները պատկանել են լիբիական ներդրումային ընկերություններին՝ Libyan Investment Authority-ին և դրա մասնաճյուղ Lafico-ին: Գումարները սառեցվել են 2011 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Քադաֆիի և նրա ընտանիքի նկատմամբ կիրառված պատժամիջոցների շրջանակում: Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Լիբիայի կառավարական ուժերի ուղղությամբ զանգվածային օդային հարվածների սկսվելուց մոտ մեկ ամիս անց: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարծում էր, որ սառեցված միջոցներն ապագայում պատերազմի ավարտից և ժողովրդական միասնության կառավարության ստեղծումից հետո հնարավոր կլինի օգտագործել Լիբիայի վերականգնման համար:


Բելգիայի իշխանությունները սկսել են այդ գործի հետաքննությունը: