Playboy-ի աստղը CNN-ին պատմել է Թրամփի հետ կապի ու առաջին տիկնոջ նկատմամբ ունեցած մեղքի զգացման մասին (լուսանկարներ)
Playboy էրոտիկ ամսագրի նախկին աստղ Քարեն ՄքԴուգալը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած սեռական կապի մասին:
Բացառիկ հարցազրույցի ընթացքում գեղեցկուհին վերհիշել է, որ իրենց առաջին սեռական հարաբերությունից հետո Թրամփն իրեն գումար է առաջարկել ու դրանով խիստ վիրավորել մոդելին:
«Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ դեմքիս արտահայտությունն այն պահին, երբ նա փորձում էր ինձ գումար տալ: Ես ասացի, որ այդ տեսակ կին չեմ, իսկ նա պատասխանեց, որ ես իսկապես առանձնահատուկ եմ»,-վերհիշել է ՄքԴուգալը:

Մոդելի խոսքից պարզ է դարձել, որ իրենց կապը տեղի է ունեցել 2006թ., երբ Թրամփն արդեն ամուսնացած էր առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ: ՄքԴուգալն այս առնչությամբ ներողություն է խնդրել ու ասել է, որ զղջում է արածի համար:
«Ի՞նչ կարող եմ ասել՝ բացի ափսոսանք հայտնելուց: Ես ցավում եմ: Չէի ցանկանա, որ ինձ հետ նման բան պատահեր»,-անկեղծորեն ասել է ՄքԴուգալը:

Խոսելով նախագահի կողմից իրենց կապը հերքելու մասին՝ մոդելն ասել է, որ միանգամայն հասկանում է նրա վարքը:
«Ես հասկանում եմ, որ նա ցանկանում է պաշտպանել իր ընտանիքը, հեղինակությունը ու նման այլ բաներ»,-շարունակել է կինը՝ հավելելով, որ անցած նախագահական ընտրություններում քվեարկել է Թրամփի օգտին:

ՄքԴուգալի խոսքով՝ իրենց կապը տևել է 10 ամիս և ավարտվել է միայն այն պատճառով, որ ինքը մեղքի զգացում է ունեցել ամուսնացած տղամարդու կողքին լինելու համար:
«Ես այնպիսի մեղքի զգացում ունեի, որն ինձ ներսից կրծում էր: Մի անգամ նա նույնիսկ ինձ իր նյույորքյան բնակարան էր տարել, ցույց էր տալիս կնոջ սենյակը: Դա ինձ մոտ մեղքի զգացում առաջացրեց, և ես ուզում էի փախչել այդտեղից»,-պատմել է ՄքԴուգալը:

Նա հավելել է, որ իսկապես սիրում էր Թրամփին ու պատկերացում անգամ չուներ, որ իր հետ հանդիպելուն զուգահեռ միլիարդատերը սիրային կապի մեջ է եղել նաև այլ կանանց հետ:
«Ես հավատացած էի, որ միակն եմ»,-ասել է մոդելը:











