Եկատերինբուրգում պայթեցրել են քաղաքի խորհրդանիշը դարձած 220 մետրանոց հեռուստաաշտարակը (տեսանյութ)

11:33 • 24.03.18

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում պայթեցրել են մոտ 220 մետրանոց հեռուստաաշտարակը, որի կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասցվել և որը համարվում էր քաղաքի ամենաբարձր շինությունը, հայտնում է gazeta.ru-ն։


Հաղորդվում է, որ մինչ պայթեցնելը, 2 անգամ ազդանշան է հնչել՝ մարդկանց պայթյունի մասին իրազեկելու համար։ Րոպեներ անց տեղի է ունեցել պայթյունը, և աշտարակը հողին է հավասարեցվել։


Հեռուստաաշտարակի շինարարությունը սկսվել է 1983 թվականին, Մարտի 8 փողոցում։ Դրա բարձրությունը պետք է լիներ 361 մ։ 1991 թվականին շինարարությունը դադարեցվել էր ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշտարակի պայթեցման հակառակորդները բարձրացել են կառույցի վրա և պահանջել այդ հարցով հանրաքվե անցկացնել։


Վեճերին վերջակետ է դրել դատարանը, գրում է vesti.ru-ն։ Նշվում է, որ աշտարակի տեղում նախատեսվում է կառուցել սառցադաշտ՝ 15.000 հանդիսականի համար։