Ֆրանսիայում մահացել է դերասանուհի Ստեֆան Օդրանը

16:20 • 27.03.18

Ֆրանսիայում 85 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Ստեֆան Օդրանը: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով դերասանուհու հարազատներին:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեվիլ) մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Օդրանը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 8-ին՝ Վերսալում: Նրա կարիերան սկսվել է 1950-ական թվականներին, իսկ հայտնիություն է ձեռք բերել 1970-ականներին:

Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆրանսիական ֆիլմերում, այդ թվում՝ «Մսագործը» (1970), «Անհավատարիմ կին» (1962), «Արյունոտ հարսանիք» (1973), ինչպես նաև՝ օսկարակիր «Բուրժուազիայի համեստ հմայքը» (1972), «Բաբետի խնջույքը» (1987) և այլ ֆիլմերում:

 

Ֆրանսիայում մահացել է դերասանուհի Ստեֆան Օդրանը