Թոմ Հարդին նոր ֆիլմում կմարմնավորի Ալ Կապոնեին (լուսանկար)
Բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին պատրաստվում է կրկին հանդես գալ հանցագործի դերում, գրում է ew.com կայքը՝ մանրամասնելով, որ աստղը նկարահանվում է 20-րդ դարի ամենահայտնի մաֆիայի պարագլուխներից մեկի՝ Ալ Կապոնեի դերում:
Նշվում է, որ Հարդին նկարահանվում է «Ֆոնցո» (Fonzo) ֆիլմում ու իր ինստագրամյան էջում նկարահանման հրապարակից մի լուսանկար է հրապարակել:
Ֆիլմում ներկայացվելու է իր դաժանությամբ հայտնի Ալ Կապոնեի կյանքի պատմությունը, այն, թե ինչպես է ներգաղթյալների որդին մինչև 47 տարեկանը կառավարել Չիկագոյի հանցավոր աշխարհը:
Կենդանության օրոք Ալ Կապոնեն համարվում էր Միացյալ Նահանգների ամենատխրահռչակ գանգսթերը:











