Կեմերովոյի առևտրի կենտրոնում կրկին հրդեհ է բռնկվել

18:15 • 27.03.18

Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում կրկին հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հրահանգել են հեռանալ շենքի մի մասից, հայտնում է «Взгляд»-ը՝ վկայակոչելով Mash Telegram էջը:

Հրդեհի բռնկման մակերեսը եղել է հինգ քառակուսի մետր, այն արագությամբ հաջողվել է մարել: ԱԻՆ-ի աշխատակիցներին և քննիչներին թույլ է տրվել վերադառնալ առևտրի կենտրոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: