Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը բոլորի աչքից հեռու դասավորում են իրենց անձնական կյանքը. The Daily Mail

08:41 • 28.03.18

Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը բաժանվելուց հետո առանձին-առանձին կարգավորում են իրենց անձնական կյանքը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա դերասանուհին հանդիպում է անշարժ գույքի գործակալի հետ, որը քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ շատ բարետես է:

Հայտնի է, որ տղամարդն աստղային միջավայրից չէ, բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ ժամանակի մեծ մասն իր 6 երեխաների հետ անցկացնում է Ջոլին:

«Բրեդի և Էնջիի հարաբերությունները շատ վատ ավարտ ունեցան: Չնայած, որ նրանք փորձել են երեխաների հետ հատուկ թերապիայի կուրս անցնել, սակայն դժվար թե կարողանան միևնույն սենյակում միասին գտնվել»,-պատմել է նրանց ընկերներից մեկը:

Ինչ վերաբերում է Բրեդ Փիթին, ապա նշվում է, որ նրա կյանքում ևս ինչ-որ կանայք կան: Սակայն նրանց մասին որևէ տեղեկություն չի ներկայացվում:

Հայտնի է, որ սկանդալային բաժանությունից հետո դերասանը նախընտրում է գաղտնիության պայմաններում կառուցել իր սիրային հարաբերությունները:

Նշվում է, որ Ջոլի-Փիթ նախկին զույգի ընկերները բացառել են նրանց վերամիավորման հնարավորությունը:

 

He is seeing new ladies: 'He's very private about who he’s seeing, but he does continue to casually date. The women he sees are not in the public eye,' it was noted; with Jolie in 2014

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը բոլորի աչքից հեռու դասավորում են իրենց անձնական կյանքը. The Daily Mail