Դիսնեյյան հերոսները կինոյի աշխարհում. ամերիկացի նկարչի աշխատանքները (նկարազարդումներ)

13:30 • 29.03.18

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում բնակվող նկարիչ Իսայա Ստեֆենսը կերպարներ է ստեղծում, որոնք հարազատ են մեզնից շատերին ու արթնացնում են մանկական հիշողություններ:

Ինչպես նշում է AdMe.ru-ն, Ստեֆենսն ապրում է իր հայրենի Լոուել քաղաքում և արդեն հասցրել է շապիկ նկարել իտալական «Քաղցած խաղեր» հրատարակության համար: Նա նկարում է այն պահից, երբ առաջին անգամ մատիտ վերցրեց ձեռքը:

Երիտասարդը համատեղում է նկարազարդողի ու անիմատորի աշխատանքը, սակայն նրա խոսքով՝ ինքը նաև գրում է ու երազում գիրք հրատարակել:

Հատկանշական է, որ Իսայան իր նկարազարդումները ստեղծելիս հաճախ ոգեշնչվում է դիսնեյյան մուլտֆիլմերի հերոսներից՝ փոփոխությունների ենթարկելով նրանց և պատկերելով մեր սիրելի կերպարները կինոյի աշխարհում:

Ստորև ներկայացնում ենք նկարչի աշխատանքները, որոնք ջերմ զգացողություններ կառաջացնեն բոլորի մոտ.


Ռոմեո և Ջուլիետ


Ալադին և Ժասմին


Տիտանիկ



Երկաթե դիմակով մարդը


Ուոլ սթրիթի գայլը

Դիսնեյյան հերոսները կինոյի աշխարհում. ամերիկացի նկարչի աշխատանքները (նկարազարդումներ)