Մարդկային կրքերի արվեստ. «շնչող» մարմարը՝ ճապոնացի վարպետի աշխատանքներում (լուսանկարներ)

08:38 • 30.03.18

Ժամանակակից ճապոնացի քանդակագործ Գեյլորդ Հոն հայտնի է մարդկային կրքերն ու զգացողությունները հատուկ նյութի միջոցով արտահայտելու շնորհիվ:

Ինչպես նշում է AdMe.ru-ն, Հոն աշխատում է իր ստեղծած նյութով (Parian II). այն ստեղծվել է ճենապակյա փոշու և մարմարախճի խառնուրդից, որին պոլիմերային սոսինձ է ավելացվել:

Վարպետի խոսքով՝ այս նյութը շատ ավելի էժան ու հասանելի է, քան ավանդական մարմարն ու բրոնզը:

Ստորև ներկայացնում ենք վարպետի ամենագեղեցիկ ու խոսուն քանդակները, որոնք ասես շնչում են ու հուզիչ պատմություններ պատմում.

 

 

Մարդկային կրքերի արվեստ. «շնչող» մարմարը՝ ճապոնացի վարպետի աշխատանքներում (լուսանկարներ)