Նյու Յորքում աճուրդի կհանվեն սիրված դերասանների ու մոդելների հին նկարները (լուսանկարներ)
Ապրիլի 10-ին Sotheby's աճուրդային տունը Նյու Յորքում աճուրդի կհանի Լելանդ Հիրշի հավաքածուն, որում տեղ են գտել սիրված մոդելների ու դերասանների ավելի քան 50 դիմանկար, ինչպես նաև՝ կենդանիների և բնության պատկերներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, A Beautiful Life: Photographs from the Collection of Leland Hirsch («Գեղեցիկ կյանք. Լուսանկարներ Լելանդ Հիրշի հավաքածուից») անվանումը ստացած աճուրդում կներկայացվեն այնպիսի հայտնի ու սիրված լուսանկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ռիչարդ Ավեդոնը, Իրվինգ Պենը, Փիթր Բիրդը, Հերբ Ռիտցը և այլն:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս լուսանկարներն արվել են 20-21-րդ դարերում: Հանդիսատեսը կարող է կադրերում ճանաչել հայտնի դերասանների ու մոդելների՝ ի դեմս Մադոննայի, Նաստասյա Կինսկիի, Քեյթ Մոսի, Սինդի Քրոուֆորդի, Ստեֆանի Սեյմուրի, Քրիստի Թարլինգտոնի, Տատյանա Պատիցի և Նաոմի Քեմփբելի, ինչպես նաև՝ Ժաքլին Քենեդիի:
Ստեֆանի Սեյմուր, Սինդի Քրոուֆորդ, Քրիստի Թարլինգտոն, Տատյանա Պատից, Նաոմի Քեմփբել

Դովիման փղերի հետ

Ժաքլին Քենեդի
![]()
Vogue-ի ամանորյա շապիկ, 1949

Նաստասյա Կինսկի

Էլ Մաքֆերսոն

Էնդի Ուորհոլը և Ժան Միշել Բասկիան

«Մերկը ջրիմուռների մեջ»

Կոկո Շանել

Մերի Ջեյն Ռասել











