Հնդկաստանում կտեղադրվի աշխարհի ամենաբարձր արձանը (լուսանկարներ)

15:24 • 30.03.18

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սադհու Բեթ կղզում կտեղադրվի Միասնության արձանը, որը, ենթադրվում է, կդառնա աշխարհի ամենաբարձր արձանը: Այս մասին հայտնում է Metro-ն՝ հրապարակելով ապագա հուշարձանը ցուցադրող պատկերները:

Աղբյուրը մանրամասնում է, որ հուշարձանի բարձրությունը կլինի 183 մետր. այն կպատկերի քաղաքական գործիչ Սարդար Պատելին, որը եղել է երկրի փոխվարչապետն ու Հնդկաստանի Սահմանադրության համահեղինակը:

Նշվում է, որ արձանից բացի՝ նախագիծը ներառում է հյուրանոց, հուշահամալիր և զբոսաշրջային կենտրոն: Կղզին, որում կտեղադրվի արձանը, կմիանա ցամաքի հետ երկար կամրջով:

Միասնության արձանի ստեղծման աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ, և պլանավորվում է տեղադրել այն 2018 թվականի հոկտեմբերին:

Հատկանշական է, որ արձանը գրեթե երկու անգամ բարձր կլինի ԱՄՆ-ում գտնվող Ազատության արձանից (93 մ):

 

 

Հնդկաստանում կտեղադրվի աշխարհի ամենաբարձր արձանը (լուսանկարներ)