Սթիվեն Քինգի «Թոմմինոքերները» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

19:36 • 30.03.18

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Թոմմինոքերները» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի: Այս մասին հայտնում է Variety-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆլմի պրոդյուսերներն են Ջեյմս Վանը և Ռոյ Լին:

Նշվում է, որ ֆիլմի վրա կաշխատի նաև նույն գրքի՝ 1993 թվականի հեռուստատեսային ադապտացիայի կատարողական պրոդյուսեր Լարրի Սանիտսկին:

Նրա խոսքով՝ սա ալեգորիկ պատմություն է կախվածության, միջուկային սպառնալիքի, զանգվածային հիստերիայի և անվերահսկելի տեխնոլոգիական զարգացման անհեթեթության մասին:

Սանտինսկու կարծիքով՝ այս բոլոր թեմաներն արդիական են նաև այժմ: Նա նաև նշել է, որ «Թոմմինոքերները» վեպը նվիրված է նաև սիրո հավերժ ուժին:

Սթիվեն Քինգի «Թոմմինոքերները» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի