«Հրեշտակներ». Մաքսիմ Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյի հրդեհի հետևանքով մահացած երեխաներին (ձայնագրություն)

14:38 • 30.03.18

Ռուս երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը երգ է նվիրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած երեխաներին: «Հրեշտակներ» վերնագրով երգը հրապարակվել է Ֆադեևի YouTube-ալիքում: Այս մասին հայտնում է Cosmo-ն:

Ֆադեևը պատմել է, որ ինքը գրել է այս երգը տարիներ առաջ՝ Կրասնոդարում բնակվող իր ընկեր Անդրեյի համար, որը կորցրել է իր որդուն:

Երաժշտի խոսքով՝ Կեմերովոյում տեղի ունեցած աղետից հետո Անդրեյը զանգահարել է իրեն ու խնդրել երգել այս երգը բոլոր ծնողների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին:

«Նա ասաց ինձ, որ այն ժամանակ երգն օգնել է իրեն», - ասել է Ֆադեևը:

Երաժիշտը հույս է հայտնել, որ այս երգով ինքը կարող է գոնե մի քիչ օգնել և սփոփել իրենց երեխաներին կորցրած ծնողներին:


Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, տուժել է 79 մարդ:

 

 

«Հրեշտակներ». Մաքսիմ Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյի հրդեհի հետևանքով մահացած երեխաներին (ձայնագրություն)