Նույնական երկվորյակների նմանություններն ու տարբերությունները՝ լոնդոնաբնակ լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

17:46 • 01.04.18

Լոնդոնաբնակ լուսանկարիչ Պետեր Զելևսկին վերջին մի քանի տարվա ընթացքում զբաղվել է նույնական երկվորյակների ուսումնասիրությամբ. նրան հետաքրքրել է ոչ միայն երկվորյակների անհավանական կապը, այլ նաև տարբերություններն ու անհատական առանձնահատկությունները:

Ինչպես նշում է Bored Panda-ն, Զելևսկին նախընտրում է լուսանկարել դրսում՝ բնական լույսի ներքո: Նա լուսանկարում է տարբեր տարիքի, սեռի և ծագման նույնական երկվորյակների Լոնդոնում, որտեղ նա ապրում է 1980-ական թվականներից:

«Երբ սկսեցի այս նախագիծը, անկասկած, առաջին հերթին գրավեց դրա տեսողական կողմը, ինչը և հետաքրքիր դարձրեց իմ աշխատանքը: Սակայն լուսանկարելու ընթացքում հետաքրքիր դարձան նաև երկվորյակների նուրբ տարբերությունները», - պատմել է լուսանկարիչը:

Նույնական երկվորյակների նմանություններն ու տարբերությունները՝ լոնդոնաբնակ լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)