Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել ապահարզանի հարցով
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին փոխզիջման են եկել ապահարզանի հարցով, և առաջիկա շաբաթներին ամուսինները պետք է ստորագրեն ապահարզանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
«Դա մեծ քայլ է, որ նրանք կարողացել են համաձայնության գալ: Այժմ նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն: Մարդիկ խոսում են վերամիավորման մասին, սակայն դա երբեք տեղի չի ունենա», - ասել է պարբերականի աղբյուրը:
Նրա տվյալներով՝ Ջոլին համաձայնել է Փիթին հնարավորություն տալ տեսնվելու իրենց վեց երեխայի հետ: Փաստաթղթերը պետք է դատարան ներկայացվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին:










