Կիմ Չեն Ընն իր հիացմունքն է հայտնել Փհենյանում հարավկորեացի երաժիշտների համերգի վերաբերյալ (լուսանկար)

10:10 • 02.04.18

Լուսանկարում՝ հարավկորեական Red Velvet խումբը

 

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել Փհենյանում հարավկորեացի աստղերի համերգը՝ համարելով, որ այդ իրադարձությունը խորացրեց Հս. Կորեայի բնակիչների կողմից հարավկորեական փոփ մշակույթի մասին տեղեկացվածությունը և ցուցադրեց Կորեայի ազգային միասնությունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասվում է հաղորդագրությունում, որը երկուշաբթի հրապարակվել է «Նոդոն Սինմուն» թերթում։


Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի մարմինը հրապարակել է Կիմ Չեն Ընի և նրա կնոջ՝ Լի Սոլ Չժուի լուսանկարները հարավկորեացի երաժիշտների հետ։


Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ «հարավկորեացի երաժիշտների այցը Փհենյան հնարավորություն կտա ցուցադրելու կորեացի ազգի միասնական կերպարը»։


Կիմ Չեն Ընը դարձել է առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որն անձամբ է դիտել Հարավային Կորեայից արտիստների ելույթները և դրանից հետո հանդիպել նրանց հետ, փոխանակվել ձեռքսեղմումով և երախտագիտություն հայտնել նրանց։

 

Ким Чен Ын наблюдает за концертом звезд K-pop в Пхеньяне. 1 апреля 2018 года

Картинки по запросу Ким Чен Ын заявил о восхищении концертом южнокорейских поп-музыкантов

Կիմ Չեն Ընն իր հիացմունքն է հայտնել Փհենյանում հարավկորեացի երաժիշտների համերգի վերաբերյալ (լուսանկար)