Մերիլին Մոնրոյին «կվերակենդանացնեն» թվային տեխնոլոգիաների միջոցով
Բրիտանացի սցենարիստ և պրոդյուսեր Քրիս Օնգարոն կենսագրական ֆիլմ է նկարահանում 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի մասին, գրում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Մոնրոյի նմանակը Սյուզի Քենեդին՝ Մոնրոյի թվային նմանակի օգնությամբ:
Հանուն նոր ֆիլմի աստղային շիկահերին «վերակենդանացնելու» համար կիրառվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ:
Թեև Սյուզի Քենեդին արտաքնապես շատ նման է գեղեցկուհուն, սակայն թվային մշակումը հնարավորություն կտա 100 տոկոսանոց ճշգրտությամբ վերարտադրել Մոնրոյի շարուձևը, դիմախաղն ու արտաքին յուրահատկությունները:
Ֆիլմի անվանման ու պրեմիերայի ամսաթվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սյուզի Քենեդի











