Esquire-ն անվանել է 2018թ. լավագույն 10 ֆիլմերը
Ամերիկյան Esquire ամսագիրը կազմել է ընթացիկ տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկը, որը գլխավորել է Նատալի Պորտմանի մասնակցությամբ «Բնաջնջում» ֆիլմը:
Գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի ռեժիսորն Ալեքս Գարլենդն է, պատմում է երկնաքարի ընկնելու վայրն ուսումնասիրող մի խումբ կին գիտնականների մասին:
Երկրորդ հորիզոնականում Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմն է:
Լավագույն եռյակը եզրափակում է Էնդի Մաքդաուելի մասնակցությամբ «Մի սերը մյուսի հետևից» կինոնկարը:
Չորրորդ հորիզոնականում «24 շրջանակ»-ն է, որին հաջորդում են «Անվերջություն»-ը, «Փադինգթոն-2»-ը, «Լավ երկիր»-ը, «Սև հովազ»-ը, «Շների կղզի»-ն ու «Նոյեմբեր»-ը:
Աղբյուրը նկատում է, որ ֆիլմերն ընտրվել են՝ անկախ ժանրային ուղղվածությունից:










