Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին, այս մասին նա խոսել է Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ, գրում է Интерфакс-ը:
«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին մասնակցել այս գործընթացին ոչ թե խոսքերով, այլ գործով: Բոլորը խոսում են մարդասիրական օգնությանը միանալու անհրաժեշտության մասին, սակայն ոչ ոք փաստացի ոչինչ չի անում՝ բացի Իրանից, Թուրքիայից ու Ռուսաստանից: Մենք տեսնում ենք ՄԱԿ-ի կողմից որոշակի ոչ մեծ մատակարարումներ, սակայն դա բավարար չէ», - հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ մարդասիրական օգնության քաղաքականացումը Սիրիայում անթույլատրելի է: Նրա խոսքով՝ ՌԴ-ը, Թուրքիան ու Իրանը շարունակելու են միմյանց հետ համաձայնեցնել այս հարցի շուրջ իրենց գործունեությունը:










