Ռուսաստանը Սկրիպալի գործով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ է հրավիրել
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված, այս մասին գրում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, մասնավորապես, նշել է, որ Մոսկվան խնդրում է արտահերթ նիստ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ կապված Սկրիպալի թունավորման դեպքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակի հետ:
Սպասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին:
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ բրիտանացի փորձագետներին չի հաջողվել հստակեցնել Սկրիպալի թունավորման համար օգտագործված նյութի ծագման երկրի մասին հստակ տեղեկություններ:
Փորթոն Դաուն Հարրի Յեյթքենհենդում գտնվող քիմիական լաբորատորիայի ղեկավարը նշել է, որ թունավոր նյութի՝ Ռուսաստանից եկած լինելու մասին տեղեկությունը ձեռք է բերված բրիտանական հետախուզության տվյալների միջոցով:










