Արմեն Սարգսյանն ազատվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնից

11:28 • 05.04.18

Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարզ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին ասվում է Նախագահի հրամանագրում:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրում: