Սաուդյան Արաբիայում 35 տարվա արգելքից հետո ապրիլի 18-ին կբացվի առաջին կինոթատրոնը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները 35 տարվա արգելքից հետո ապրիլի 18-ին մայրաքաղաք Էր Ռիադում կբացեն առաջին կինոթատրոնը, հայտնում է Al Arabiya-ն:
Իշխանությունների փոխանցմամբ`մինչ 2030թ. երկրում կբացվի 350 կինոթատրոն: Դրանցից 40-ը կբացվի առաջիկա 5 տարում: Ֆիլմերը կենթարկվեն պետական գրաքննության՝ երկրի բարոյական նորմերը չխախտելու համար:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը սկսել է երկրում կինոթատրոնների վերագործարկման համար անհրաժեշտ արտոնագրերի տրամադրման գործընթացը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում մեծ էկրաններին ֆիլմերի ցուցադրման արգելքը գործել է շուրջ 30 տարի: 1980-ականներից ի վեր երկրում փակ են եղել բոլոր կինոթատրոնները, իսկ սաուդացիները ֆիլմեր դիտելու համար սովորաբար մեկնել են հարևան Բահրեյն:










