Բոլիվուդի աստղը դատապարտվել է ազատազրկման՝ 1998 թվականին հազվադեպ այծքաղ որսալու համար
Հնդկաստանի Ջոդհփուր քաղաքի դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել Բոլիվուդի հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Սալման Խանին՝ մեղավոր ճանաչելով նրան որսագողության համար: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Հատկանշական է, որ դերասանը գործել է հանցագործությունը 1998 թվականին: Մեղադրող կողմը հայտնել է, որ «Մեզ չեն բաժանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը հազվադեպ տեսակի այծքաղներ է որսացել:
Դատարանի տվյալների համաձայն՝ դատվել են նաև 52-ամյա Խանի մեղսակիցներ, նույն ֆիլմում նկարահանված նրա գործընկերները՝ դերասաններ Սաիֆ Ալի Խանը, Սոնալի Բենդրեն, Տաբուն և Նիլամը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նրանք արդարացվել են՝ ապացույցների բացակայության հիման վրա:










