Ոստիկանները բերման են ենթարկել զորամասն ինքնակամ լքելու համար հետախուզվող քաղաքացու

17:02 • 05.04.18

Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: