Մեծ Բրիտանիան նոր ռազմածովային բազա է բացել Բահրեյնում
Մեծ Բրիտանիան վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին ռազմածովային բազան է բացել Բահրեյնի թագավորության մայրաքաղաք Մանամայում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրիտանական կառավարության կայքը:
Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ բազան տեղակայված է Մինա Սալման նավահանգստում: Այնտեղ կտեղակայվեն 300 բրիտանացի զինծառայող և քաղծառայող: Իսկ կարճատև ժամկետով բազան կկարողան մինչև 550 աշխատակից ընդունել:
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր բրիտանական ռազմածովային բազան Սուեզի ջրանցքի մոտակայքում գտնվող հիմնական ռազմավարական նշանակության բազա կդառնա Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների համար:
Բրիտանական առաջին ռազմածովային բազան Բահրեյնում հայտնվել է 1935-ին, սակայն 1971-ին, երբ Բահրեյնը հայտարարեց Բրիտանական կայսրությունից իր անկախության մասին, բազայում ամերիկացի զինծառայողներ տեղակայվեցին:










