Բրազիլիայի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է մոտ 10 տարվա ազատազրկման
Բրազիլիայի գերագույն դատարանն անդամների մեծամասնության քվեարկությամբ վճռել է, որ երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան (նախագահել է 2003-2011 թվականներին) կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա պետք է ազատազրկվի 9.5 տարով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, նախկին ղեկավարը մոտ 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել դեռևս նախորդ տարի: Սակայն նրա փաստաբանները բողոքարկել էին վճիռը: Արդյունքում երկրի գերագույն դատարանը վճիռն ուժի մեջ է թողել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լուլա դա Սիլվային ազատազրկելու օգտին քվեարկել է Գերագույն դատարանի 11 դատավորից 6-ը, մնացած 5-ը դեմ է քվեարկել:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Բրազիլիայի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ նախկին նախագահն իրականացրել է մի շարք հանցագործություններ՝ կապված Petrobras պետական նավթային ընկերության հետ: Նա մեղադրվել էր կոռուպցիայի ու միջոցների լվացման համար:










