Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Էդիտա Պյեխան
Սանկտ Պետերբուրգ քաղաքում հոսպիտալացվել է հայտնի էստրադային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պյեխան, հայտնում է lenta.ru-ն:
«Ես գտնվում եմ երկրորդ քաղաքային հիվանդանոցում՝ բրոնխիտի սրացման ախտանիշով: Այստեղ շատ լավ բժիշկներ են: Անհանգստության առիթ չկա»,-հայտարարել է երգչուհին:
Ութսունամյա Պյեխան ընդգծել է, որ դժվարանում է խոսել:
Նա մանրամասնել է, որ այժմ բուժվում է, ներարկումներ է ստանում: Երգչուհին խնդրել է երկրպագուներին չանհանգստանալ իր համար:










