Թուրքիայի համալսարաններից մեկի տարածքում զինված հարձակում է տեղի ունեցել, կա 4 զոհ (տեսանյութ)
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի «Օսմանգազի» համալսարանի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել է 4 մարդ, այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Հայտնի է, որ համալսարանի աշխատակիցներից մեկը կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ համալսարանի մանկավարժական ֆակուլտետի մասնաշենքում: Նշվում է, որ իրավապահներն արդեն ձերբակալել են հարձակվողին:
Տղամարդու նման վարքի պատճառը դեռևս անհայտ է մնում, նա այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում և հարցաքննվում է:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել համալսարանի տարածքում, մի շարք ուսանողներ ապրած շոկի հետևանքով շտապ բուժօգնության կարիք են զգացել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










