Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո 3 տարի է՝ հայրենիք չեմ մեկնել. թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքըն

17:16 • 05.04.18

Հայոց ցեղասպանության թեմայով հայտնի «Սպի» ֆիլմի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը թուրքական Tuhaf պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ չի այցելել հայրենիք:

Ըստ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած լինելու փաստը պատճառ է դարձել, որ շատերը Թուրքիայում նրան դիտարկեն որպես «ազգի դավաճան»:

«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Դրանք խորը արմատներ են գցել թուրքական հասարակության մեջ: Այսօրվա Թուրքիայից պետք է հեռու մնամ. այս պահին այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեմ», - նշել է Աքընը:

Ըստ նրա՝ Թուրքիայում այժմ տիրող իրավիճակը կարելի է բացատրել այսպես. «Նախկինում էլիտար խավը շահագործում էր գավառականներին, հիմա գավառականները, վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում»։


Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո 3 տարի է՝ հայրենիք չեմ մեկնել. թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքըն