Ֆրանսիայում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է France Bleu ռադիոկայանը:
Ինչպես հայտնում է ռադիոկայանը, ուղղաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում՝ օդանավակայանի մոտակայքում, որտեղից իրականացրել էր թռիչքը: Ընկնելուց հետո այն բռնկվել է:
Ինքնաթիռում եղել է մոտ 60 տարեկան օդաչուն և ևս մի տղամարդ, նրանք երկուսն էլ զոհվել են:
Նշվում է, որ միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով:
Իշխանությունները հետաքննություն են սկսել:










