Ֆիլիպինների նախագահը զբոսաշրջիկների համար փակել է աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը

18:18 • 05.04.18

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն փակել է երկրի ամենահայտնի ու թանկարժեք հանգստավայրը՝ Բորակայ կղզին, որն ամեն տարի այցելում է միջինը 2 մլն զբոսաշրջիկ՝ ապահովելով 1 մլրդ դոլարի եկամուտ:

Ինչպես նշում է The Guardian-ը, սպիտակ ավազով ու փիրուզագույն լողափերով հայտնի կղզին բնապահպանական խնդիրների պատճառով 6 ամիս փակ է լինելու այցելության համար:

Դուտերտեն նշել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ կղզին վերածվել է մեծ աղբանոցի: Նա քննադատել է հյուրանոցներին, ռեստորաններին ու մյուս հաստատություններին կոյուղաջրերն անմիջապես ծովը թափելու համար:

Նշվում է, որ Բորակայի լողափերը համարվում են աշխարհում ամենագեղեցիկներից: 2017թ. հեղինակավոր TripAdvisor զբոսաշրջային պորտալը Բորակայը ճանաչել է ամենագեղեցիկ լողափերն ունեցող հանգստավայրը:

Նշվում է, որ կղզին պաշտոնապես փակվելու է ապրիլի 26-ից:

 

Картинки по запросу Boracay

Картинки по запросу Boracay