Երևանում 9 ամսական երեխա է մահացել
Երևանում 9 ամսական երեխա է մահացել: Այդ մասին հաղորդում ոստիկանությունը ստացել է «Արաբկիր» բժշկական կենտրոնից:
«Ապրիլի 4-ին՝ ժամը 9:40-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2017 թվականին ծնված աղջիկ երեխայի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ապրիլի 4-ին՝ժամը 08։30-ի սահմաններում, երեխայի մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։










