Ռուսաստանում օլիգարխներ չկան. Պեսկով

16:05 • 05.04.18

Ժամանակները, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, արդեն անցել են: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուս օլիգարխներ» արտահայտությունն անտեղի ենք համարում: Վաղուց անցել է ժամանակը, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային, Ռուսաստանում օլիգարխներ չկան»,- ասել է նա:

Այդ մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, երբ լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել հարցաքննության մասին տեղեկությունը, որի համար ԱՄՆ-ում հրավիրել են մի քանի «օլիգարխի»:

«Դուք գիտեք, որ իրավիճակը բավականին բարդ է ընդհանուր առմամբ, այն շատ լարված է, և այդ պատճառով, իհարկե, մենք չենք կարող ղեկավարվել ԶԼՄ-ների հաղորդագրություններով»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից ԱՄՆ-ում հարցաքննությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: